Հայրենիք վերադառնալ ցանկացող Վրաստանի քաղաքացիներին Գերմանիան առաջարկում է ֆինանսական օգնություն
Հայրենիք վերադառնալ ցանկացող Վրաստանի քաղաքացիներին Գերմանիան առաջարկում է ֆինանսական օգնություն

Գերմանիայի դաշնային Հանրապետությունը հայրենիք կամավոր կերպով վերադառնալու ցանկացող արտասահմանցիներին առաջարկում է նյութական և ոչ նյութական օգնություն:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Գերմանիայի կառավարության և միգրացիայի միջազգային կազմակերպության փոխհամագործակցությամբ իրականացվում է «REAG/GARP – Reintegration and Emigration Programme for Asylum-Seekers in Germany (REAG); Government Assisted Repatriation Programme (GARP)» նախագիծը, որը կամավոր հայրենիք վերադառնալու ցանկացող այլ երկրի քաղաքացիներին, այդ թվում Վրաստանի քաղաքացիներին, առաջարկում է նյութական և ոչ նյութական օգնություն: Ծրագրի շրջանակներում հաշվի է առնված ինչպես հայրենիք վերադառնալու ուղևորածախսը, այնպես էլ հավելյալ ֆինանսական օգնություն ստանալու հնարավորություն:

Ծրագրի համաձայն, նշված աջակցությունը տարածվում է Վրաստանի միայն այն քաղաքացիների վրա, որոնք Գերմանիայի տարածք են մուտք գործել նախքան այցագրային ռեժիմի գործարկումը, մինչև 2017 թվականի մարտի 27-ը և մերժում ստացել ապաստան շնորհելու հարցում:

Գերմանական կողմի համաձայն, նախքան 2018 թվականի փետրվարի 28-ը, կա հնարավորություն, որ նշված անձինք ստանան հավելյալ մինչև 3000 եվրո դրամական աջակցություն, հայրենիքում կենցաղային պայմանները ապահովելու համար, ինչպես նաև նախքան հայրենիք վերադառնալը ստանան բուժօգնություն:

Հետաքրքրված անձինք մանրամասն տեղեկությունների համար կարող են այցելել www.returningfromgermany.de կայքէջ, որը հասանելի է գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, աղաներեն, արաբերեն և իրաներեն լեզուներով: