Հայկական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Երևանում և Վայոց ձորում շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ մի քանի մարդ է ձերբակալվել
Հայկական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Երևանում և Վայոց ձորում շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ մի քանի մարդ է ձերբակալվել

 

Հայկական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Երևանում և Վայոց ձորում շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ մի քանի մարդ է ձերբակալվել։

Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանում բողոքի ցույցի ժամանակ տարբեր մեղադրանքներով ձերբակալվել է ութ մարդ։ Ըստ հայկական լրատվամիջոցների, նրանցից երկու հոգի ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով, իսկ մեկը՝ արգելված իր կրելու համար։

Ինչ վերաբերում է Վայոց ձորին, ապա, ինչպես հայտնում են լրատվամիջոցները, չորս անձ էձերբակալվել ։ Նրանցից երեքը՝ ոստիկաններին չենթարկվելու, մեկը՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստանում ցույցերը մեկնարկել են ապրիլի 20-ից։ Հանրահավաքի մասնակիցներն ու կազմակերպիչները նշում են, որ իրենք բողոքում են Ադրբեջանի հետ սահմանագծման շրջանակներում միակողմանի զիջումների դեմ։