Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից
Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից

 

Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի ատոմակայանը երկրի էներգահամակարգից անջատվել է համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել կայծակի հարվածի պատճառով:

«Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում, Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից: Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտվանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։ Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի »,- գրել է նա:

Մամուլի խոսնակը նաև նշել է, տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով։ Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները: