Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք
Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք: Այս մասին տեղեկություն է տարածում երկրի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Համավարակի մեկնարկից հետո Հայաստանում արդեն արձանագրված է կորոնավիրուսի 27 900 դեպք:
Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուսից զոհվել է 8 մարդ: Համավարակի մեկնարկից հետո երկրում ընդհանուր զոհվել է կորոնավիրուսի 477 վարակակիր:
Այս պահի դրությամբ, Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում 11 331 մարդ, ապաքինվել է 15 935-ը: