Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք
Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք, վարակից մահացել է 7 մարդ: Վերջին 24 ժամում երկրում անցկացվել է 3 977 թեստ: Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:
Այս պահի դրությամբ երկրի մասշտաբով բուժումը շարունակում է 4 481 կորոնավարակակիր: Համավարակի տարածումից մինչ օրս Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 171 793 դեպք, զոհվել է 3 190 մարդ: