Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1 785 նոր դեպք, մահացել է 28 պացիենտ
Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1 785 նոր դեպք, մահացել է 28 պացիենտ

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1 785 նոր դեպք: Մահացել է 28 պացիենտ: Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությունը:

Այսօրվա տվյալներով, երկրում բուժումը շարունակում է 25 228 կորոնավարակակիր:

Համավարակի տարածումից մինչ օրս Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 130 870 դեպք, զոհվել է 2068 մարդ: