Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1 174 նոր դեպք, մահացել է 30 պացիենտ
Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1 174 նոր դեպք, մահացել է 30 պացիենտ

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1 174 նոր դեպք, մահացել է 30 պացիենտ:

Այս մասին տեղեկություն է տարածում երկրի առողջապահության նախարարությունը:

Համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 151 392 մարդ, նրանցից 129 990-ն ապաքինվել է, 2 581-ը՝ մահացել:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 642 մարդու մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը: Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից բուժվում է 18 179 պացիենտ: