Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուս է ախտորոշվել 582 մարդու մոտ
Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուս է ախտորոշվել 582 մարդու մոտ, ապաքինվել է 902 պացիենտ: Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ, ևս երեք վարակակիր անձի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող հիվանդությունը:
Վերջին մեկ օրում Հայաստանում արվել է կորոնավիրուսի 2 483 թեստ:
Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Դեկտեմբերի 30-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 158 878 դեպք, այդ թվում ապաքինվել է 141 844 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 2 807 մարդ, ևս 679 վարակակիր պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը: