Հայաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 766 դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 766 դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում, Հայաստանում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման 766 նոր դեպք: Այսպիսով երկրում գրանցված դեպքերի թիվը հասել է 13 130-ի:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության, ապաքինվել է 4014 մարդ, այստեղից 294-ը վերջին 24 ժամվա ընթացքում:

10-ով ավելացել է զոհերի թիվը և թարմացված տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 200 մարդ:

Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը առանձին հաշվառում է նրանց, ովքեր մահացել են այլ հիվանդության պատճառով: Համավարակի սկզբից ի վեր երկրում գրանցվել է 72 նման դեպք: