Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 95 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 95 նոր դեպք: Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 պացիենտ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հունիսի 11-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 223 555 դեպք, այստեղից ապաքինվել է 214 998 պացիենտ: Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 5 574 մարդ: