Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 939 նոր դեպք, մահացել է 19 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 939 նոր դեպք, ապաքինվել է 592 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 19 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Սեպտեմբերի 23-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 255 648 դեպք:
Պաշտոնական տվյալներով զոհվել է 5 200 մարդ: