Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 934 նոր դեպք, ապաքինվել է 650 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 20 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 262 631 դեպք:
Պաշտոնական տվյալներով զոհվել է 5 339 մարդ: