Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 906 նոր դեպք, մահացել է 16 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 906 նոր դեպք, մահացել է 16 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 906 նոր դեպք, ապաքինվել է 592 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 16 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Սեպտեմբերի 24-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 256 554 դեպք:

Պաշտոնական տվյալներով զոհվել է 5 216 մարդ: