Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք, մահացել է 43 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք, ապաքինվել է 897 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 43 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հոկտեմբերի 12-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 273 860 դեպք:
Պաշտոնական տվյալներով զոհվել է 5 618 մարդ: