Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 88 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 88 նոր դեպք, ապաքինվել է 120 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է մեկ պացիենտ՝ ուղեկցող այլ հիվանդությունից:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հունիսի 12-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 223 643 դեպք, այստեղից ապաքինվել է 215 118 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 5 575 մարդ: