Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 860 նոր դեպք, մահացել է 23 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 860 նոր դեպք, մահացել է 23 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 860 նոր դեպք, ապաքինվել է 939 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 23 մարդ, ևս 5 պացիենտի մահվան պատճառ է անվանվել ուղեկցող այլ հիվանդությունը:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Նոյեմբերի 24-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 335 738 դեպք:

Պաշտոնական տվյալներով զոհվել է 7 379 մարդ: