Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 86 նոր դեպք, ապաքինվել է 238 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 86 նոր դեպք, ապաքինվել է 238 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է մեկ պացիենտ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հունիսի 18-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 224 086 դեպք, այստեղից ապաքինվել է 215 893 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 492 մարդ: