Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 82 նոր դեպք, ապաքինվել է 227 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 82 նոր դեպք, ապաքինվել է 227 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է մեկ պացիենտ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հունիսի 15-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 223 805 դեպք, այստեղից ապաքինվել է 215 455 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 489 մարդ: