Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 801 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 801 նոր դեպք, ապաքինվել է 451 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ, ևս 2 պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 721 թեստ:
Մարտի 23-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 185 020 դեպք:
Մահացել է 3 384 մարդ, ևս 862-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: