Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 799 նոր դեպք, մահացել է 29 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 799 նոր դեպք, մահացել է 29 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 799 նոր դեպք, ապաքինվել է 1 903 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 29 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Նոյեմբերի 19-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 332 713 դեպք:

Պաշտոնական տվյալներով զոհվել է 7 212 մարդ: