Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 772 նոր դեպք, մահացել է 13 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 772 նոր դեպք, ապաքինվել է 425 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 13 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Սեպտեմբերի 28-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 259 779 դեպք:
Պաշտոնական տվյալներով զոհվել է 5 277 մարդ: