Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք, ապաքինվել է 70 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք, ապաքինվել է 70 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք, ապաքինվել է 70 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3  պացիենտ, ևս մեկ պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հունիսի 22-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 224 330 դեպք, այստեղից ապաքինվել է 216 182 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 502 մարդ: