Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, մահացել է 26 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, ապաքինվել է 614 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 26 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Սեպտեմբերի 17-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 252 082 դեպք: