Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 756 նոր դեպք, մահացել է 22 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 756 նոր դեպք, ապաքինվել է 389 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 22 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Սեպտեմբերի 15-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 250 559 դեպք: