Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 726 նոր դեպք, ապաքինվել է 824 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 726 նոր դեպք, ապաքինվել է 824 պացիենտ: Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 427 թեստ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 22 պացիենտ, ևս 2 պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ապրիլի 13-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 204 053 դեպք: Մահացել է 3 775 մարդ: