Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 71 նոր դեպք, մահացել է 3 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 71 նոր դեպք, ապաքինվել է 73 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 3 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հուլիսի 12-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 226 459 դեպք, այստեղից ապաքինվել է 217 731 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 547 մարդ: