Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 702 նոր դեպք, ապաքինվել է 1 128 պացիենտ: Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ, ևս երեք վարակակիր պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է երկրում երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Դեկտեմբերի 24-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 156 142 դեպք, ապաքինվել է 136 766 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 2 714 մարդ: