Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 675 նոր դեպք, ապաքինվել է 1 539 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 40 մարդ, ևս 19 պացիենտի մահվան պատճառ է անվանվել ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Նոյեմբերի 26-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 337 005 դեպք:
Պաշտոնական տվյալներով զոհվել է 7 459 մարդ: