Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 669 նոր դեպք, մահացել է 11 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 669 նոր դեպք, մահացել է 11 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 669 նոր դեպք, ապաքինվել է 586 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 11 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Սեպտեմբերի 10-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 247 666 դեպք:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 979 մարդ: