Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 645 նոր դեպք, մահացել է 15 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 645 նոր դեպք, մահացել է 15 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 645 նոր դեպք, ապաքինվել է 334 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 15 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ օրում անցկացվել է կորոնավիրուսի 6 659 թեստ:

Սեպտեմբերի 8-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 246 410 դեպք:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 954 մարդ: