Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 614 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 614 նոր դեպք, տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:

Համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 55 087 մարդու մոտ:

Վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է 6-ով, Հայաստանում մահացության ընդհանուր ցուցանիշը կազմում է 1313: