Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 595 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 595 նոր դեպք, ապաքինվել է 488 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 16 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Սեպտեմբերի 3-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 243 981 դեպք:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 892 մարդ: