Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 587 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 587 նոր դեպք, ապաքինվել է 529 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 14 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում անցկացվել է կորոնավիրուսի 5 670 թեստ:
Սեպտեմբերի 9-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 246 997 դեպք:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 968 մարդ: