Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք, ապաքինվել է 52 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք, ապաքինվել է 52 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է երեք մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հուլիսի 6-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 225 661 դեպք, այստեղից ապաքինվել է 217 250 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 530 մարդ: