Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, մահացել է 21 վարակակիր
Հայաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուս է ախտորոշվել 537 մարդու մոտ, և ապաքինվել է 1410 հիվանդ:
Միևնույն ժամանակ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 17 հիվանդ, և ուղեկցող հիվանդությունները նշվում են եւս չորս վարակվածների մահվան պատճառ:
Տեղեկատվությունը տարածում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Դեկտեմբերի 22-ի դրությամբ, համաճարակի մեկնարկիցՀայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 154 602 դեպք, այդ թվում ապաքինվել է 134 586 հիվանդ:
Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 2 673 մարդ, իսկ մյուս հիվանդությունները նշվում են որպես 658 վարակակիրների մահվան պատճառ: