Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, ապաքինվել է 226 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, ապաքինվել է 226 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 6 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Օգոստոսի 24-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 238 422 դեպք:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 768 մարդ: