Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 532 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 532 նոր դեպք, ապաքինվել է 980 մարդ:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 4 430 թեստ: Մայիսի մեկի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 216 596 դեպք: Մահացել է 4 128 մարդ: