Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 523 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 523 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 523 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածել է Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը: Վերջին մեկ օրում մահացել է վեց մարդ:

Նրանց փոխանցմամբ, վերջին 24 ժամում թեստավորվել է 3897 մարդ:

Այսպիսով, համավարակից հետո Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշված 51 382 մարդու մոտ: Բուժումը շարունակում է 5705 պացիենտ: Ապաքինվել է 44 406 մարդ:

Ինչ վերաբերում է զոհերին, կորոնավիրուսից մահացել է 966 վարակակիր, ուղեկցող այլ հիվանդությունից՝ 301-ը: