Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 517 նոր դեպք, ապաքինվել է 1 403 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 26 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Նոյեմբերի 27-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 337 522 դեպք:
Պաշտոնական տվյալներով զոհվել է 7 485 մարդ: