Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, ապաքինվել է 293 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 7 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Օգոստոսի 20-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 236 742 դեպք:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 736 մարդ: