Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք, ապաքինվել է 283 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Օգոստոսի 21-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 237 249 դեպք:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 737 մարդ: