Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք, մահացել է 10 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք, մահացել է 10 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք, ապաքինվել է 644 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ, ևս 8 վարակակիր պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունները:

Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 093 թեստ:

Հունվարի 13-ի դրությամնբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 163 128 դեպք, այդ թվում ապաքինվել է 151 246-ը:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 2 951 մարդ, ևս 715 կորոնավարակակիր պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը: