Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 425 նոր դեպք, ապաքինվել է 714 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 425 նոր դեպք, ապաքինվել է 714 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ, ևս 3 պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 964 թեստ:
Մայիսի 6-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 218 325 դեպք:
Մահացել է 4 192 մարդ, ևս 1 032 պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը: