Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 419 նոր դեպք, ապաքինվել է 963 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 25 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Դեկտեմբերի 4-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 340 396 դեպք:
Պաշտոնական տվյալներով զոհվել է 7 669 մարդ: