Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք, ապաքինվել է 814 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մայիսի 8-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 219 092 դեպք:
Մահացել է 4 225 մարդ, ևս 1 038 պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը: