Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, ապաքինվել է 635 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, ապաքինվել է 635 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, ապաքինվել է 635 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ, ևս 3 պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 343 թեստ:

Մայիսի 4-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 217 407 դեպք:

Մահացել է 4 165 մարդ, ևս 1 029 պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը: