Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 379 նոր դեպք, ապաքինվել է 932 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 379 նոր դեպք, ապաքինվել է 932 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ, ևս 4 վարակակիր պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում 2 123 մարդ է թեստավորվել:
Հունվարի 9-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 161 794 մարդու մոտ, ապաքինվել է 148 893 պացիենտ: