Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 361 նոր դեպք, ապաքինվել է 573 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 361 նոր դեպք, ապաքինվել է 573 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 պացիենտ, ևս մեկ վարակակիր պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 1700 թեստ:
Հայաստանում ընդհանուր կորոնավիրուսից մահացել է 2908 մարդ, ևս 696-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: