Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 356 նոր դեպք, ապաքինվել է 1 034 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 356 նոր դեպք, ապաքինվել է 1 034 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ, ևս 4 պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 434 թեստ:
Մայիսի 7-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 218 681 դեպք:
Մահացել է 4 209 մարդ, ևս 1 036 պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը: