Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 351 նոր դեպք, մահացել է 6 մարդ: Զոհերից մեկի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:
Հայաստանում վերջին մեկ օրում թեստավորվել է 2 607 մարդ: Երկրում ընդհանուր կորոնավիրուսի թեստ է անցել 623 311 մարդ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 164 586 մարդու մոտ: Այդ թվում ապաքինվել է 152 պացիենտ: